National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
02.06.2023
Խորհրդարանում հյուրընկալվել են ԵՄ խորհրդի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամները
1 / 13

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, հանձնաժողովի անդամներ Հռիփսիմե Գրիգորյանը եւ Մարիա Կարապետյանը հունիսի 2-ին հանդիպել են ԵՄ խորհրդի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամների հետ:

Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Կողմերն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ընդգծվել է խորհրդարանական համագործակցության կարեւորությունն ինչպես Եվրոպական խորհրդարանի, այնպես էլ անդամ երկրների խորհրդարանների հետ:

ԱԺ պատգամավորները խոսել են Հայաստանի անվտանգային մարտահրավերների մասին: Անդրադարձ է եղել իշխանություն-հանրություն հաղորդակցությանը, մասնավորապես, բանակցությունների եւ ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի համատեքստում խորհրդարան-հանրություն արդյունավետ կապի ապահովմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ընդդիմադիր եւ իշխանական ուժերի համագործակցված աշխատանքի կարեւորությանը:

Ներկայացվել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը` մանրամասնելով ինստիտուտների զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի եւ դատաիրավական համակարգի բարեփոխումների հարցերում առաջընթացը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am